Սննդի կառուցահատվածում՝ սննդի պատրաստման, տեղափոխման և պահպանման պահանջների կատարման գնահատում՝ գործող նորմատիվային փաստաթղթերի պահանջներին համապատասխան,
Սննդային հումքի և պատրաստի արտադրանքի մանրէաբանական, քիմիական, ճառագայթային լաբորատոր հետազոտությունների իրականացում՝ ըստ նորմատիվային փաստաթղթերի պահանջների:
Սննդի կառուցահատվածում լվացման և ախտահանման որակի, ախտահանիչ նյութերի լաբորատոր հետազոտությունների իրականացում՝ ըստ նորմատիվային փաստաթղթերի պահանջների:
Խմելու ջրի (այդ թվում՝ ջրի կուտակիչ տարողությունների), լողավազանի ջրի և սաունայի մանրէաբանական, մակաբուծաբանական, քիմիական լաբորատոր հետազոտությունների իրականացում ըստ նորմատիվային պահանջների և եզրակացության տրամադրում,
Լեգիոնելոզի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների իրականացում և եզրակացության տրամադրում՝ օդափոխիչ սարքերում, լողավազանում և սաունայի ջրում,
Հյուրանոցի համարներում, սննդի կառուցահատվածում, ընդունարանում, լողավազանում, ցնցուղարանում, սանհանգույցում, հանդերձարանում և հաճախորդի սպասարկման այլ տարածքներում՝ ախտահանման որակի, ախտահանիչ նյութերի լաբորատոր հետազոտությունների իրականացում՝ ըստ նորմատիվային պահանջների և եզրակացության տրամադրում,
Ախտահանման, միջատազերծման և կրծողազերծման աշխատանքների իրականացում,
Սպասարկող անձնակազմի պարբերական բժշկական զննությունների իրականացում՝ ներառյալ մանրէաբանական և մակաբուծաբանական լաբորատոր հետազոտությունները,
Սպասարկող անձնակազմի ուսուցում և խորհրդատվություն՝ սանիտարական օրենսդրության պահանջների, ախտահանիչ նյութերի պատրաստման վերաբերյալ, սննդի պատրաստման և պահպանման հարցերով, անձանական հիգիենայի կանոննների՝ ըստ նորմատիվային փաստաթղթերի պահանջների,
Հաճախորդի սպասարկման բոլոր տարածքներում՝ միկրոկլիմայի, լուսավորության, աղմուկի մակարդակի գործիքային չափումների իրականացում ըստ նորմատիվային պահանջների և եզրակացության տրամադրում:
Փակ շինությունների տարածքներում (այդ թվում՝ լողավազաններում, մարզադահլիճներում և այլն) վնասակար և վտանգավոր գործոնների բացահայտում՝ միկրոկլիմայի, լուսավորության, աղմուկի մակարդակի գործիքային չափումների, օդի քիմիական լաբորատոր հետազոտությունների իրականացում՝ ըստ նորմատիվային փաստաթղթերի պահանջների և եզրակացության տրամադրում՝ հաճախորդների և աշխատողների առողջության և անվտանգության ապահովման նպատակով:
Գործող շինարարական և սանիտարական նորմերի պահանջներին համապատասխանեցման նպատակով՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտների և սպորտային-առողջարարական կազմակերպությունների կառուցման և վերակառուցման նախագծերի վերաբերյալ խորհրդատվություն, փորձաքննության իրականացում: