Պատրաստվող դեղերի մանրէազերծման որակի լաբորատոր հետազոտությունների իրականացում` ըստ նորմատիվային փաստաթղթերի պահանջների:

Սենքերի, առարկաների ախտահանման, բժշկական իրերի մանրէազերծման որակի, ախտահանիչ նյութերի լաբորատոր հետազոտությունների իրականացում՝ ըստ նորմատիվային փաստաթղթերի պահանջների և եզրակացության տրամադրում:

Խմելու և թորած ջրի մանրէաբանական լաբորատոր հետազոտությունների իրականացում՝ ըստ նորմատիվային փաստաթղթերի պահանջների և եզրակացության տրամադրում:

Ախտահանման, միջատազերծման և կրծողազերծման աշխատանքների իրականացում:

Անձնակազմի պարբերական բժշկական զննությունների իրականացում՝ մասանավորապես  մանրէաբանական և մակաբուծաբանական լաբորատոր հետազոտությունները:

Անձնակազմի ուսուցում  սանիտարական օրենսդրության՝ դեղերի պատրաստման և իրացման պահանջների պահպանման հարցերով:

Փակ շինությունների տարածքում վնասակար և վտանգավոր գործոնների բացահայտում՝ միկրոկլիմայի, լուսավորության, աղմուկի մակարդակի գործիքային չափումների, օդի քիմիական լաբորատոր հետազոտությունների  իրականացում՝ ըստ նորմատիվային փաստաթղթերի պահանջների և  եզրակացության տրամադրում՝ հաճախորդների և աշխատողների առողջության  և անվտանգության ապահովման նպատակով:

Գործող շինարարական և սանիտարական նորմերի պահանջներին համապատասխանեցման նպատակով՝ դեղատներ և դեղատնային կրպակների կառուցման և վերակառուցման նախագծերի վերաբերյալ։