Ծառայություններ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից մատուցվող վճարովի բժշկական աշխատանքների և ծառայությունների ցանկն ու արժեքները հաստատվել են Կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի 2015 թ.-ի մայիսի 7-ի թիվ 465-Ա հրամանով։

Կենտրոնի կողմից իրականացվում են՝

  • Սանիտարահիգիենիկ փորձաքննություն հանրային առողջության պահպանման ոլորտում
  • Սանիտարահիգիենիկ փորձաքննություն իրականացնելու շրջանակների և ծավալների ծրագրի կազմում
  • Սանիտարահիգիենիկ և համաճարակաբանական ուսուցում
  • Մանրէաբանական հետազոտություններ
  • Այլ հետազոտություններ` մանրէային վարակների ախտորոշման վերաբերյալ
  • Դեզինֆեկցիա (ախտահանման աշխատանքներ)
  • Դեզինսեկցիա (միջատազերծման աշխատանքներ)
  • Դեռատիզացիա (կրծողների ոչնչացման աշխատանքներ)
  • Հատուկ վտանգավոր վարակների հետազոտություններ
  • Մակաբուծաբանական հետազոտություններ
  • Վիրուսաբանական հետազոտություններ
  • Ճառագայթաբանական հետազոտություններ
  • Ֆիզիկական գործոնների գործիքային չափումներ
  • Սանիտարաքիմիական հետազոտություններ
  • Կանխարգելիչ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ